Ոսկե գնդակի դափնեկիր Ռոդրին չի բացառել, որ կարող է վերադառնալ Լա Լիգա
«Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի 28-ամյա հենակետային կիսապաշտպան Ռոդրին պատասխանել է Լա Լիգա իր վերադարձի մասին հարցին։
«Կվերադառնա՞մ Լա Լիգա. Դեռ չգիտեմ, բայց ես սիրում եմ իսպանական ֆուտբոլը, և Լա լիգան, որը ակտիվորեն զարգանում է։
Ես դեռևս սիրահարված եմ անգլիական ֆուտբոլին և շատ երջանիկ եմ այստեղ; Ես պայմանագիր ունեմ, և սա իմ կյանքի ամենաերջանիկ փուլերից մեկն է։ Հիմա ժամանակ ունեմ մտածելու նման հարցերի վերաբերյալ։
Հուսով եմ, որ մի օր կարող եմ վերադառնալ Իսպանիա և նորից խաղալ այնտեղ, քանի որ դա իմ տունն է»,- Rodri AS-ն է մեջբերում
Հիշեցնենք, որ Ռոդրին 2015-ից 2018 թվականներին հանդես է եկել իսպանական «Վիլյառեալում», ապա կիսապաշտպանը տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկո», որտեղ խաղացել է ևս մեկ մրցաշրջան, փոխանցում է Armsport-ը։