Գյումրու դրամատիկական թատրոնը նոր տնօրեն ունի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն է նշանակվել Արամ Կարապետյանը:
Լուրը հրապարակվել է թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում։
«Թատրոնի ողջ անձնակազմի կողմից սրտանց և ջերմորեն շնորհավորում ենք մեր նորընտիր տնօրենին՝ մաղթելով աշխատանքային բեղմնավոր գործունեություն և խաղաղ ընթացք»,-ասվում է տեքստում։