Փաշինյանը Բուդապեշտում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 7-ին մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին, որն անցկացվելու է Բուդապեշտում։
«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։