Ո՞ւմ սիրո խոստովանությանն է սպասում Ռաֆոն
Սիրահարների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնին նախորդող գիշերը Ռաֆայել Երանոսյանն աղաբլիթ չի ճաշակել. «Անկեղծ ասած' երեբեք չեմ կերել և ջրին սպասելու ապրումներն ու զգացողություններն ինձ համար խորթ են»:
Երևանի Կամերային թատրոնի դերասանը, ինչպես bravo.am-ի հետ զրույցում նշել է, որ թեև հույս չի դնում աղի բլիթների վրա, բայց ուրախ է, որ երիտասարդները նման ավանդույթները հիշում ու պահպանում են:
«Իմ շրջապատում շատ եմ լսել, որ երազում տեսել են մի տատիկի, իսկ հետագայում պարզվել է, որ նա ընտրյալի տատիկն է: Տուն են տեսել, որը դարձյալ ընտրյալի տունն է եղել»,- պատմել է Ռաֆոն ու հավելել. «Բայց էլի եմ ասում, հույսներդ աղաբլիթի վրա մի դրեք»: Հետաքրքրիր է. այդ դեպքում ո՞ւմ կամ ինչի՞ վրա է դնում իր հույսն ամուրի դերասանը. «Այն աղջկա, ով կխոստովանի, որ սիրում է ինձ: Դեռ սպասում եմ»: