Արա Եղոյանն ազատվել է ՊՎԾ ղեկավարի տեղակալի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արա Եղոյանն ազատվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Արա Եղոյանին ազատել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ: