Ամենամեծ ռիսկի գործոնը զարկերակային գերճնշումն է․ որո՞նք են կաթվածի ախտանշանները
Կաթվածը գլխուղեղի արյան մատակարարման հանկարծակի ընդհատումն է, աշխարհում մահվան և հաշմանդամության հանգեցնող հիմնական պատճառը:
Առողջապահության նախարարությունից հայտնում են՝ կաթվածի զարգացման ամենամեծ ռիսկի գործոնը զարկերակային գերճնշումն է:
Հիմնական ախտանշաններն են`
- հանկարծակի ծռվածություն դեմքի շրջանում,
- թուլություն ձեռքի կամ ոտքի շրջանում` առավել հաճախ մարմնի մի կողմում,
- գիտակցության հանկարծակի մթագնում,
- խոսքի կամ խոսքի ըմբռնման հետ կապված խնդիրներ,
- տեսողության հանկարծակի խանգարում մեկ կամ երկու աչքերում,
- քայլքի և հավասարակշռության հանկարծակի խանգարում,
- գլխապտույտ,
- սուր գլխացավ առանց պատճառի:
«Կարևոր է կաթվածի առաջին նշանների ի հայտ գալու պես հնարավորինս արագ դիմել շտապօգնության ծառայությանը, ինչն էլ կապահովի բուժման և վերականգնման արդյունավետությունը», - ասվում է հաղորդագրությունում։