Մետրոյի գետնանցումում գտնվող առևտրի կետերը կապարակնքել են․ ի՞նչ է կատարվում
Հոկտեմբերի 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում գտնվող հանրահայտ Հալեպի շուկան փակվեց։ Շուկայի փակվելուց հետո բոլոր դռները կապարակնքվել են։
ArmLur.am-ի հետ զրույցում տեղի վաճառականները նշել էին, որ տարածքներում, որտեղ իրենք իրականացնում էին իրենց առևտուրը՝ վարձակալությամբ էր տրվում իրենց, սակայն վարձակալության պայմանագրի խզման պատճառով այլևս այդտեղ չեն կարող իրականացնել իրենց առևտուրը։
Դատական ակտերի հարկադիր կատարող ծառայությունը կապարակնքել է շուկայի փոքրիկ խանութների դռները։
ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչ է կատարվում շուկայի փակվելուց հետո։
Մանրամասները՝ տեսանյութում։