Հայ ձյուդոիստները երեք մեդալ են նվաճել Բահրեյնում
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող դպրոցականների համաշխարհային գիմնազիադայում Հայաստանը ներկայացնող ձյուդոյիստները երեք մեդալ են նվաճել։
Այս մասին հայտնում են Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:
Հայկ Դարբինյանը (55 կգ) հաղթել է բոլոր մրցակիցներին և նվաճել ոսկե մեդալ։
Լյովա Սրապյանը (60 կգ) պարտվել է միայն եզրափակչում և արժանացել արծաթե մեդալի, իսկ Տիգրան Սարուխանյանը (73 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր։