Ballon d’Or 2024. Էմիլիանո Մարտինեսը՝ Յաշինի մրցանակակիր
Արգենտինայի ազգային հավաքականի և անգլիական «Ասթոն Վիլայի» դրպասապահ Էմիլիանո Մարտինեսը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց ռուս լեգենդար դարպասապահ Լև Յաշինի անվան մրցանակը։
Մրցանակին հավակնում էին նաև Տիբո Կուրտուան («Ռեալ Մադրիդ»), Մայք Մանյանը («Միլան»), Ջանլուիջի Դոնարուման (ՊՍԺ) և Ունայ Սիմոնը («Ատլետիկ Բիլբաո»)։
Հիշեցենք, որ Մարտինեսը նախորդ մրցաշրջանում Արգենտինայի հավաքականի հետ նվաճեց Կոպա Ամերիկայի գավթը, փոխանցում է Armsport-ը։