Ballon d’Or 2024. Մադրիդի Ռեալը՝ տարվա լավագույն ակումբ
Փարիզի «Շատլե» թատրոնում ընթացող 2024 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ Մադրիդի «Ռեալը» ճանաչվեց անցած մրցաշրջանի տարվա լավագույն ակումբ։
Մրցանակը հաղթելու հավակնորդների թվում էին նաև Դորտմունդի «Բորուսիան», «Ժիրոնան», Լևերկուզենի «Բայերը» և «Մանչեսթեր Սիթին»։
Հիշեցնենք, որ «արքայական» ակումբը նախորդ մրցաշրջանում դարձավ Իսպանիայի չեմպիոն և Սուպերգավաթակիր, ինչպես նաև իր պատմության մեջ ռեկորդային 15-րդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի ականջավոր գավաթը, փոխանցում է Armsport-ը։