Հայտնի է՝ ինչպես են Ռեալում իմացել Ոսկե գնդակի հաղթողի անունը
Այս տարի France Football-ը գաղտնի է պահել այն ֆուտբոլիստի անունը, ով կստանա 2024 թվականի «Ոսկե գնդակը»։
Վինիսիուս Ժունիորը համարվում էր ֆավորիտ, սակայն Մադրիդի «Ռեալում» իմացել են որ բրազիլացին մրցանակը չի ստանա, և ակումբի ողջ պատվիրակությունը որոշեց չմեկնել արարողությանը։
Խոսե Լուիս Սանչեսի խոսքերով՝ Մադրիդի «Ռեալն» իմացել է քվեարկության արդյունքների մասին «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցչի զանգի շնորհիվ։
Անգլիայի չեմպիոնի ներկայացուցիչները կապվել են Մադրիդի «Ռեալի» հետ և հայտնել, որ այսօր Ռոդրին կդառնա 2024 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակակիր։ Եվ դա զայրացրել է բոլորին իսպանական ակումբում:
Մադրիդի «Ռեալում» կարծում են, որ «Ոսկե գնդակը» պետք է ստանար իր թիմի ֆուտբոլիստը։ Ակումբը նաև վստահ է, որ Ռոդրիից ոչ պակաս այս մրցանակին է արժանի Դանի Կարվախալը, փոխանցում է Armsport-ը։