Բայդենը վաղաժամ քվեարկել է ԱՄՆ նախագահական ընտրություններում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վաղաժամ քվեարկել է Ամերիկայի նախագահի ընտրություններում։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ամերիկյան հեռուստաալիքները։
Բայդենը քվեարկել է Դելավեր նահանգում։ «Գնացե՛ք, քվեարկե՛ք»,-ասել է ԱՄՆ նախագահը` ուղղվելով դեպի ընտրատեղամաս։
Ֆլորիդայի համալսարանի ընտրական գործընթացների լաբորատորիայի տվյալներով՝ ընտրություններին արդեն քվեարկել է 43 միլիոն ամերիկացի։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Նախագահի պաշտոնի համար կպայքարեն դեմոկրատ Քամալա Հարիսը և հանրապետական Դոնալդ Թրամփը։