Իմ հեռու ազգականն է․ Հայկ Ղալումյանը՝ Իջևանում իր անվամբ փողոցի մասին
Իջևանում կա «Հայկ Ղալումյան փողոց», որը համացանցում քննարկումների առիթ էր դարձել, թե Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի անունով է կոչվում փողոցը։
Oragir.News-ը կապ հաստատեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ՝ պարզելու՝ իր անունով է այդ փողոցն անվանակոչված կամ կապ ունի մարզպետն այդ փողոցի անվան հետ։
Հայկ Ղալումյանն ասաց, որ փողոցն իր ազգականի անունով է կոչվում։
«Ընդանրապես կապ չունի իմ հետ։ Իմ հեռու ազգականն է։ Ոստիկանության աշխատակից է եղել, թվականը չեմ հիշում։
Հանցագործին վնասազերծելու ժամանակ, ինչքանով հիշում եմ, նռնակ է պայթեցվել, կին ու երեխա են եղել, ինքը նռնակի վրա պառկել է, որպեսզի մահ չլինի։ Այս դեպքով տրվել է, Հայկ Հարությունյանը նախարար էր։ Նոր դեպք չէ»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Հայկ Ղալումյանը Նիկոլ Փաշինյանի քավորն է։