Հունգարիայի վարչապետ Օրբանը ժամանել է Վրաստան
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան։
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ Հունգարիայի կառավարության ղեկավարի ժամանման կադրերն ուղիղ եթերում հեռարձակել է «Իմեդի» հեռուստաալիքը Թբիլիսիի միջազգային օդանավակայանից։
Հաղորդվում է, որ Օրբանը կհանդիպի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ: Նախատեսվում են նաև ընդլայնված կազմով հանդիպումներ։ Հունգարիայի պատվիրակության կազմում են նաև երկրի արտգործնախարար Պետեր Սիյարտոն և նախարարներ։
Հունգարիայի վարչապետի այցը կտևի երկու օր։ Օրբանն առաջին եվրոպացի առաջնորդն է, ով շնորհավորել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությանը հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։