Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 30 հրթիռ է արձակվել
Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Լիբանանից Իսրայելի ուղղությամբ երեսուն հրթիռ է արձակվել։
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ հրթիռային սպառնալիքի պատճառով Վերին և Արևմտյան Գալիլեայի որոշ շրջաններում հայտարարվել է օդային հարձակման տագնապ։
Իսրայելական բանակը որսացել է հրթիռներից մի քանիսը։
Հնարավոր զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան։