Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լանդսբերգիսին՝ ՀՀ-ի և Լիտվայի գործընկերության ամրապնդման համար
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալան ուղերձ է հղել Լիտվայի՝ պաշտոնից հեռացող իր գործընկեր Գաբրիելիուս Լանդսբերգիսին՝ Հայաստանին ցուցաբերած աջակցության համար:
«Հարգելի ընկեր, ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի և Լիտվայի միջև հարաբերությունների ու գործընկերության ամրապնդման հարցում Ձեր ներդրման, ինչպես նաև ԵՄ-ում Հայաստանի ավելի ուժեղ ներգրավվածությանն աջակցելու համար:
Ըստ արժանվույն է գնահատվել նաև Ձեր սկզբունքային դիրքորոշումը մեր տարածաշրջանի հարցերի վերաբերյալ:
Շնորհակալություն բարեկամության համար և մաղթում եմ հաջողություններ ապագայում»,- գրված է Միրզոյանի X-ի էջում: