Կեղտաջրեր՝ շենքի բակում. «Վեոլիա ջրի» պատճառած վնասները
«Վեոլիա ջուր» ընկերությանը շարունակում է անհարմարություն և տհաճություն պատճառել իր հաճախորդներին:
Աջափնյակ վարչական շրջանի Ադոնց 13 հասցեի կոյուղաջրերի խնդիրը շարունակում է չլուծված մնալ: Տեղի բնակիչները ահազանգում են, որ ամեն առավոտ ստիպված են շնչել գարշահոտը, և ամեն անգամ ընկերությանը դիմելուց հետո խնդիրը ոչ մի արձագանք չի ստանում:
ArmLur.am-ը կապ հաստատեց «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցների հետ՝ հասկանալու, թե որն է նման իրավիճակի պատճառը և ինչ է արվում խնդրի վերականգման համար։
«Նոր Գեղիում այս պահին մեծ խնդիր ունենք, մեր բոլոր աշխատակիցները այնտեղ են: Հուսանք վաղվանից արդեն այդ հարցին էլ կանդրադառնանք»,- պատասխանեցին ընկերությունից:
Մանրամասները՝ տեսանյութում։