Կասեցվել է Ջերմուկում գործող հացի արտադրամասի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառման արդյունքում՝ անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Եղիազարյանին պատկանող հացի արտադրամասում (Վայոց Ձորի մարզ, քաղաք Ջերմուկ) հայտնաբերվել են հայրենական օրենսդրությամբ և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:
- պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը.
- արտադրական շինություններ կենդանիների, կրծողների և միջատների ներթափանցումից պաշտպանությունը.
- սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն.
- արտադրական շինություններում պահվել է անձնակազմի անձնական և արտադրական հագուստ և կոշիկ.
- հնարավոր չի եղել արտադրամասի հատակների, պատերի մակերևույթների առանձին հատվածներ հեշտորեն լվանալ, և ախտահանել.
- առաստաղներն ապահով չեն եղել, չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը.
- արտադրությունում օգտագործվող որոշ գործիքներ և պարագաներ, որոնք անմիջապես շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում:
Հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է:
Վերահսկիչը սահմանել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: