Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիա սկսելու վտանգներ և սպառնալիքներ այս պահին չկան․ Էդվարդ Ասրյան
Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիա սկսելու վտանգներ և սպառնալիքներ այս պահին չկան։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք այս պահին Ադրբեջանի կողմից էսկալացիա սկսելու ռիսկ կա:
«Ոչ, այդպիսի վտանգներ և սպառնալիքներ չկան։ Ներկա դրությամբ իրադրությունը գնահատվում է հարաբերականորեն կայուն»,- ասաց Ասրյանը։