ՀՀ քաղաքացիության շնորհումը նվազել է 7.1%-ով, իսկ քաղաքացիության դադարեցումն աճել է 4.9%-ով. Արփինե Սարգսյան
«Նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 14 876 անձի, նվազումը, ըստ էության, 7.1 % է, քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ 2 859 գործ է եղել, որի աճը 4.9% է»,-ԱԺ-ում հայտնեց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիների հաշվառմանը ՝ թոխնախարարն ասաց, որ 113 635 անձ ստացել է ժամանակավոր պաշտպանության վկայական, հիմնական հաշվառվելե է 99 091 անձ, իսկ քաղաքացիության համար դիմել է 5.600 անձ, որոնցից 3611-ին շնորհվել է քաղաքացիություն։
Արփինե Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ 2024 թվականի 9 ամիսներին 120844 տրանսպորտային միջոց է գրանցվել, որի 31 150-ը՝ առաջին անգամ։
Նա հայտնեց, որ 4.8 %-ով, կամ 1413 դեպքով նվազել է հանցագործությունների թիվը, իսկ ընդհանուր հանցագործությունները կազմել են 28 269 դեպքով։