Երեկոյան Փաշինյանը կրկին կգնա խորհրդարան․ հանդիպում է նախատեսված ՔՊ-ական պատգամավորների հետ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այսօր երեկոյան Նիկոլ Փաշինյանը կրկին կգնա խորհրդարան:
Ժամը 18:00-ին փակ հանդիպում է նախատեսված ՔՊ խմբակցության պատգամավորների հետ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Կառավարության անդամներ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ:
Քննարկվել են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: