Հաջորդ տարվա կապիտալ ծախսերը 2024-ի համեմատ կաճեն. Վահե Հովհաննիսյան
Կապիտալ ծախսերը 2025 թվականին կկազմեն մոտ 733 մլրդ դրամ: Այս մասին հայտնեց Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում:
«2025 թվականին կապիտալ ծախսերը կկազմեն մոտ 733 մլրդ դրամ: Սրանք ավելի քան 5.4 տոկոսով կգերազանցեն 2024 թվականի պետական բյուջեով սահմանված կապիտալ ծախսերի մակարդակը»,-ասաց Հովհաննիսյանը:
2025 թվականին կապիտալ ծախսերը կկազմեն ՀՆԱ–ի 6.6 տոկոսը, որը 2024 թվականին պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի մակարդակին հավասար է, սակայն 2024-ին սպասվող ծախսերի համեմատ ավելի է 0.6 տոկոսային կետով: