Պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մեծ ընտանեկան բյուջեն է. Նիկոլ Փաշինյան
«Հայաստանի պետական բյուջեն յուրաքանչյուր քաղաքացու մեծ ընտանեկան բյուջեն է, նաև Հայաստանի պետական բյուջեն յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի մաս է»,-ԱԺ-ում 2025 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա, երկրում չկա գեթ մեկ մարդ, չկա մի ընտանիք, որի կարիքների բավարարման համար ՀՀ պետական բյուջեից ծախս չի արվում. «Չկա տենց ընտանիք, անհատ մարդ, որի համար հասցեական պետական բյուջից ծախս չի արվում»։
«500 հազարից ավելի թոշակառուներ թոշակներ են ստանում պետական բյուջեից, ուսուցիչները, զինվորականները աշխատավարձ են ստանում պետական բյուջեից, դպրոցները կառուցվում ու սպասարկվում են պետական բյուջեից, ճանապարհները կառուցվում և սպասարկվում են պետական բյուջեից, հարյուր հազարավոր քաղաքացիներ պետական պատվերի շրջանակներում առողջապահական ծառայություններ են ստանում, որոնք վճարվում են բյուջեից, անապահով ընտանիքները նպաստներ են ստանում պետական բյուջեից», -նշեց վարչապետը։
Փաշինյանն ասաց, որ վերջին շրջանում շատ ենք խոսում բարեկեցության մասին, բայց շատ կարևոր է ընդգծել, թույլ չտալ նաև, որ բարեկեցության մասին խոսակցությունը մարդիկ փորձեն մեկնաբանել իբրև ուտելու պրոցեսի քարոզչություն։ Դա շատ կարևոր բան է։