Բարսելոնյում Տեր Շտեգենին փոխարինելու նոր տարբերակ են գտել
«Բարսելոնան» հետաքրքրված է «Լիլի» 22-ամյա դարպասապահ Լուկա Շևալյեի ծռայություններով, ում կատալոնական ակումբը դիտարկում է որպես 32-ամյա դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի երկարաժամկետ փոխարինող։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիական ակումբը Շևալիեին տրանսֆերը գնահատում է 20 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա դարպասապահը բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման, որոնցից 7-ում դարպասն անառիկ է պահել։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Դարպասապահի տրանսֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո, փոխանցում է Armsport-ը։