Աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության կառույցներում
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է անցնող շաբաթվա աշխատանքային գործունեությունը․
«Դիլիջան» ազգային պարկում՝
ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Ալիխանյանը հյուրընկալել է Բրյուսովի անվան պետական համալսարանի «Զբոսաշրջության և հյուրընկալության կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի ուսանողներին։
Գիտական բաժնի աշխատակիցներն ուսանողներին են ներկայացրել՝
«Դիլիջան»-ի էկոտուրիստական հնարավորությունները,
«Դիլիջան»-ի կենսաբազմազանությունը, ՀՀ բույսերի և կենդանիների կարմիրգրքային տեսակները։
Ուսանողները քննարկել են ազգային պարկում զբոսաշրջության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները։
Էկոպարեկային ծառայությունում՝
Հայաստանի ամբողջ տարածքում իրականացվում են կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ:
«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում՝
«Խուստուփ» պետական արգելավայրի Խուստուփ լեռան հյուսիս-արևելյան պատի վրա, «Հայկական լեռնագնացության և լեռնադահուկային ազգային դպրոց»-ի հիմնադրման կապակցությամբ, ընթանում են լեռնագնացային, բարդ-տեխնիկական հագեցվածությամբ առաջին ուղու հիմնադրման աշխատանքները։
Աշխատանքներն իրականացվում են Շրջակա միջավայրի նախարարության, Հայաստանի ժայռամագլցման և ուղիների հանձնաժողովի թույլտվությամբ և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աջակցությամբ:
Արգելոցապարկային համալիրում՝
«ԵՍ ՔԵԶ՝ ԽՆԱՄՔ, ԴՈՒ ԻՆՁ՝ ԹԹՎԱԾԻՆ» Բերդի «Սորաններ» դենդրոպարկում այս կարգախոսով աշնանային ծառատունկ է իրականացվել համալիրի տնօրեն Լևոն Տեր-Սիմոնյանի, աշխատակիցների, «Սորաններ» դենդրոպարկի պետ Արտակ Չիլինգարյանի, Բերդի բազմագործառութային քոլեջի ուսանողների, Բերդի մշակութային հասարակական կազմակերպության կամավորների մասնակցությամբ։
Տնկվել են 3 տեսակի ծառաթփատեսակներ՝ մայրի, թույա և սրնգենի։
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում՝
Արարատ քաղաքի ավագ դպրոցի աշակերտները գիտաճանաչողական այց են կատարել պետական արգելոցի «Վահագնի» և «Աստղիկի» ջրվեժներ:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնում՝
Երևանի 197 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները «Մթնոլորտային օդի աղտոտվածություն» նախագծային աշխատանքի շրջանակներում ՊՈԱԿ-ի լաբորատորիայում ծանոթացել են մթնոլորտային օդի մոնիթորինգին և դրա նշանակությանը, անմիջական մասնակցություն ունեցել լաբորատոր փորձերի և արդյունքների ամփոփման գործընթացներին: