Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում բողոքի մեծ ցույցեր անելու կոչ է արել
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո զանգվածային բողոքի ակցիաների կոչ է արել։
«Իհարկե, ոչ ոք չպետք է մտնի խորհրդարան։ Հիմա ժամանակը չէ տխրելու, թե ինչպես են մեզ խաբել։ Հիմա եկել է մեծ բողոքի ցույցերի ժամանակը, որոնք աշխարհին ցույց կտան, որ մենք պայքարում ենք ազատության համար, և որ մենք այն ժողովուրդն ենք, որը չի հանդուրժում անարդարությունը։ Ժամանակը շատ քիչ է»,- գրված է Սաակաշվիլիի ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք՝ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը քվեաթերթիկների 100%-ի մշակման արդյունքներով խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 53,92 %-ը:
Այս մասին պաշտոնապես հայտնել է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։