Ծանրամարտի երիտասարդական ԵԱ․ Ժորա Գրիգորյանը դարձել է ոսկե մեդալակիր, Ռաֆիկ Մարտիրոսյանը՝ արծաթե
Ժորա Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։
55 կգ քաշայինների պայքարում Ժորա Գրիգորյանը երկամարտում գրանցել է 233 կգ արդյունք (103+130)։
61 կգ քաշայինների պայքարում Ռաֆիկ Մինասյանը դարձել է արծաթե մեդալակիր՝ երկամարտի արդյունքում գրանցելով 264 կգ և մեկ միավոր զիջելով ոսկի նվաճած մոլդովացի Իոն Բադանևին։