Հոկտեմբերի 27-ի զոհերի հուշակոթողին ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել
25 տարի առաջ հոկտեմբերի 27-ին, երբ ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ կառավարության անդամները պատասխանում էին պատգամավորների հարցերին, դահլիճում ահաբեկչության զոհ դարձան ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանը, ԱԺ պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:
Պետական և քաղաքական գործիչների հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել ՀՀ ԱԺ պատգամավորները, ԱԺ աշխատակազմի անդամներն ու զոհվածների հարազատները: