Այգեստանի տներից մեկում լսվել է պայթյունի ձայն, այուհետ՝ հրդեհ բռնկվել․ հայտնաբերվել է տղամարդու այրված դի
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նախկին Այգեստան 11, այժմ Միքայել Չայլախյան փողոցի տներից մեկում պայթյունի ձայն է հնչել, իսկ արդեն ժամը 04։15-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված փողոցի 125/1 տանը պայթյունի ձայն է լսվել և նկատվում է կրակ ու ծուխ, հայտնում է Shamshyan.com-ը։
Հրշեջները մարելով 15 քառակուսի մետր հատվածում առաջացած կրակը հատակին հայտնաբերել են տղամարդու այրված դի։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը, «Գազպրոմ Արմենիա», «Տրանս գազ» և Երևանի ԳԳՄ-ի ծառայողները, սակայն տեղում տան սեփականատեր Արայիկ Մ․-ն հայտնել է, որ բնակարանը, որտեղ տեղի է ունեցել ողբերգական դեպքը գազաֆիկացված երբևե չի եղել։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 62-ամյա Գագիկ Թ․-ն։
Դեպքի փաստով քննչական 3-րդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն և պարզվում է, թե ինչն է եղել պայթյունի պատճառը։