Զենքերը նախօրոք էին տարել ԱԺ, Հոկտեմբերի 27-ի հանցագործությունը նախապես պլանավորված է եղել. Բազեյան
Զենքերը նախօրոք էին տարել ԱԺ, Հոկտեմբերի 27-ի հանցագործությունը նախապես պլանավորված է եղել։ Այս մասին այսօր՝ Հոկտեմբերի 37-ի ոճրագործության 25-րդ տարելիցի առիթով Եռաբլուրում 24News-ի հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ, նախկին պատգամավոր և ԵԿՄ վարչության նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը։
«Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը մեծագույն ողբերգություն և աղետ էր մեր նորագույն պատմության մեջ, այդ ահաբեկչությամբ կոտրվեցին մեր ժողովրդի հույսերը ապագայի նկատմամբ։ Հոկտեմբերի 27-ը նախօրոք պլանավորված հանցագործություն էր, ինչը մինչև հիմա բացահայտված չէ՝ չնայած Նաիրի Հունանյանը փտում է ԱԱԾ նկուղում», - նշեց Բազեյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։