Խոհեմության և զսպվածության կոչ եմ անում․ Ռաֆայել Գրոսսի
Իրանի միջուկային օբյեկտներին իսրայելական հարվածները չեն առնչվել, հայտնել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
«ԱԷՄԳ-ի տեսուչներին վտանգ չի սպառնում, վերջիններս շարունակում են իրենց՝ կենսական կարևոր աշխատանքը։ Ես խոհեմության և զսպվածության կոչ եմ անում այն գործողություններում, որոնք կարող են վտանգի տակ դնել միջուկային և այլ ռադիոակտիվ նյութերի անվտանգությունն ու ամբողջականությունը»,- ասել է նա։