Աֆրիկայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները
Դեկտեմբերի 16-ին Մարաքեշում տեղի կունենա աֆրիկյան «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը, որը շնորհվում է լավագույն աֆրիկացի ֆուտբոլիստին։
Այս տարի մրցանակի գլխավոր հավակնորդներից է համարվում Ադմեոլա Լուկմանը, ով ընդգրկվել է տասը թեկնածուների ցուցակում։
Նրա ամենանշանակալի ձեռքբերումներից մեկը Եվրոպա լիգայի վերջին եզրափակչում գերմանական «Բայերի» դեմ հեթ-տրիկն էր: «Ատալանտան» հաղթեց մրցակցին և նվաճեց գավաթը:
Տասը հավակնորդների ցանկում են նաև ընդգրկվել ալժիրցի Ամին Գուիրին, Շանսել Մբեմբան՝ Կոնգոյից, Աշրաֆ Հակիմին և Սոֆիան Ռահիմին՝ Մարոկկոյից, Սերո Գուիիրասին՝ Գվինեայից, Էդմոնդ Տապսոբան՝ Բուրկինա Ֆասոյից, Սիմոն Ադինգրան՝ Կոտ դ’Իվուարից, նիգերիացի Ուիլյամ Տրոստ-Էկոնգը և Ռոնվեն Ուիլյամսը Հարավային Աֆրիկայից, փոխանցում է Armsport-ը։