Ընդդիմադիր կուսակցություններն ընտրության արդյունքները չեն ճանաչում․ Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է նախնական տվյալները
Վրաստանի ընդդիմադիր «Միասնություն - ազգային շարժում» և «Կոալիցիա՝ հանուն փոփոխության» կուսակցությունները հայտարարել են, որ Վրաստանում կայացած ընտրության արդյունքները չեն ճանաչելու։ Վերջիններս հայտարարել են, որ խորհրդարան չեն մտնելու և մանդատները չեն վերցնելու։
«Կոալիցիա՝ հանուն փոփոխության» կուսակցությունը ձայների 72․36 տոկոսի հաշվարկի արդյունքում ստացել է քվեների 11,18 տոկոսը։ Կուսակցությունում «Վրացական երազանք»-ի հաղթանակը «ընտրության գողություն» են անվանել։ Քաղաքական ուժը հայտարարել է, որ անցնում է անժամկետ ակցիաների․ փողոցային ակցիաները կուսակցությունը կսկսի հոկտեմբերի 27-ից։
«Միասնություն-ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը նույնպես ընտրության արդյունքները չի ճանաչում։ Տեղամասերի 72,36 տոկոսի թվեաթերթերի մշակումից հետո կուսակցությունը ստացել է ձայների 9,85 տոկոսը։ Կուսակցությունում հայտարարել են, որ ընտրության իրական արդյունքները ցույց են տվել էկզիթփոլները, ոչ թե ԿԸՀ տվյալները։
ԿԸՀ-ն սկսել է հրապարակել քվեարկության արդյունքները՝ վերահաշվարկից հետո։ Տեղամասերի մոտ 72 տոկոսի ձայների վերահաշվարկի արդյունքում, համաձայն ԿԸՀ տվյալների` իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստանում է խորհրդարանական մեծամասնությունը՝ ընտրողների 53 տոկոսի ձայները ստանալու արդյունքում։
«Կոալիցիա՝ հանուն փոփոխության» ընդդիմադիր կուսակցությունը ստացել է 11․2 տոկոսը, «Միասնություն-ազգային շարժումը»՝ 11,2 տոկոս, «Ուժեղ Վրաստան»-ը՝ 9,02 տոկոս, «Գախարիան՝ հանուն Վրաստանի»-ն՝ 8,22 տոկոս։ Գումարային հաշվարկով ընդդիմությունն ունի 38 տոկոս ձայներից մի փոքր ավելի։