Բենզալցակայանի մոտ կայանված «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարութան փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի սկզբնամասում՝ Երևանյան փողոցում գործող «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց ավտոմեքենա է այրվում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ փորձել են պայքարել բենզալցակայանի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն «Mercedes» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել դեպքը, որը արձանագրել է տեսախցիկը: