Ընտրատեղամասի մոտ ծեծել են «Ազգային շարժման» անդամին․ կինը հոսպիտալացվել է
«Ազգային շարժումը» պնդում է, որ Թբիլիսիում 9-րդ ընտրատարածքի մոտ, իշխող թիմի կողմից վարձված անձինք հարձակվել են «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Մարիամ Դոլիձեի վրա։ Նրան տեղափոխում են կլինիկա։ Գրում է «Ազատություն»-ը։
Ինչպես պնդում է կուսակցությունը, հարձակվողները եղել են ոչ սթափ վիճակում, սադրանքներ են կազմակերպել.
«Այն բանից հետո, երբ Մարիամը կոչ արեց օրենքով սահմանված կարգով լքել տարածքը, նրանք ֆիզիկական բռնության են ենթարկել մեր ներկայացուցչին։ Մարիամը տեղափոխվել է հիվանդանոց, նա վնասվածքներ ունի որովայնի և գլխի շրջանում։ Սա մեր ներկայացուցիչների վրա հարձակման առաջին դեպքը չէ։ Իվանիշվիլին պարտության տանջանքների մեջ է, ամբողջ օրը ֆիզիկական հարձակումներ է կատարում շարժման համակիրների վրա», - ասված է «Միացյալ ազգային շարժման» հայտարարության մեջ։