10 սահմանապահ է սպանվել Իրանում
Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի Տաֆտան քաղաքի Գոհարկո քաղաքում զինված խմբավորման և սահմանապահ ոստիկանների միջև բախման արդյունքում 10 սահմանապահ է սպանվել, հայտնում է IRNA–ն:
Նշվում է, որ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Իրանի ներքին գործերի նախարարը խումբ է ձևավորել՝ հետաքննելու միջադեպը: