Ճամբարակում ձյուն է տեղում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում տեղում է ձյուն։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: