Այդ տղայի մեջ զարգացած է մարդասպանի բնազդը․ Վենգերն ապշած է
Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին։
«Էրլինգն իսկական հրեշ է։ Այս տղայի մեջ զարգացած է մարդասպանի բնազդը։ Հոլանը խփում է անհավանական գոլեր։ Նշենք նաև, որ նրա կարիերան դեռ նոր է սկսվել։ Նա դեռ կխաղա 13-14 տարի։ Պարզապես պատկերացրեք»,- Armsport-ի փոխանցմամբ՝ ֆրանսիացի փորձագետի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։
Նորվեգացի ռմբարկուի պայմանագիրը «քաղաքաբնակների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։ Նորվեգացու շուկայական արժեքը գնահատվում է 200 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը մասնակցել է 12 հանդիպման՝ իր անվան դիմաց գրանցելով 13 գոլ։