ԱԺ պատգամավորներն ու խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչները պատվաստվել են գրիպի դեմ (տեսանյութ)
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների կանխարգելման նպատակով ՀՀ ԱԺ աշխատակազմն Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ կազմակերպել է սեզոնային գրիպի դեմ պատվաստման գործընթաց Ազգային ժողովի պատգամավորների և խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչների համար:
Գրիպի դեմ պատվաստումն անվտանգ է, բայց, երբեմն, պատվաստումից հետո 1-2 օր ներարկման հատվածում կարող է նկատվել թեթև ցավ, քոր, կարմրություն:
Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում: