Ամոթալի է էթնիկ փոքրամասնության օգտագործումն ընտրակեղծիքների նպատակով. Վրաստանի նախագահ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Մառնեուլիի 69-րդ տեղամասում տեղի ունեցած միջադեպին:
«Ամոթ է, ամոթալի և անբարոյական է էթնիկ փոքրամասնութան օգտագործումն ընտրությունները կեղծելու նպատակով»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին սոցցանցում։
Հիշեցնենք, որ ըստ տարածված տեղեկությունների` Վրաստանի Մառնեուլի քաղաքի սակրեբուլոյի «Վրացական երազանք» կուսակցության անդամ Ռովշան Իսկենդերովը 69-րդ ընտրատարածքում գտնվող քվեատուփի մեջ բռնի ուժով մի քանի քվեաթերթիկ է լցրել։
Այս փաստը տեսագրել է «Իմ ձայնը» դիտորդական առաքելության դիտորդը, որից հետո ֆիզիկական բռնության է ենթարկվել և վռնդվել ընտրատեղամասից: Տեսագրության կադրերը համացանցում տարածել է նաև Հանրային նախկին պաշտպան Նինո Լոմջարիան:
Մառնեուլիի 69-րդ ընտրատեղամասը փակվել է: