Ընտրությունները տոտալ ազդեցություն են ունենալու ՀՀ արտաքին քաղաքականության վրա․ Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքում գրել է․
«Ամենից զատ, այսօրվա վրացական ընտրություններում որոշվելու է, թե արդյո՞ք Հայաստանը երբևէ ընդհանուր սահման ունենալու է ԵՄ-ի հետ, թե՝ ոչ:
Այսօր Վրաստանում, նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունները տոտալ ազդեցություն են ունենալու ՀՀ արտաքին քաղաքականության վրա: Եթե Վրաստանում վերարտադրվում են գործող իշխանությունները, իսկ ԱՄՆ-ում իշխանությունը վերցնում են նախկինները, դա լուրջ վերադասավորումների է բերելու ողջ տարածաշրջանում:
Թրամփի վարչակազմը մեր ռեգիոնով պասիվ է զբաղվելու, ինչը, մանավանդ Վրաստանում իշխանության հաղթանակի պարագայում էապես բարձրացնելու է ՌԴ հնարավորություններն առավել ակտիվ գործելու վերջին շրջանում ակտիվությունը կորցրած Հարավային Կովկասում»։