10-15 տարեկանում պաշտպանի դիրքում խաղալը հոգնեցնող էր․ Գվարդիոլ
«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Յոշկո Գվարդիոլը խոսել է իր արդյունավետության մասին։
Գվարդիոլն Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակում անցկացրած 8 խաղում հասցրել է դառնալ 2 գոլի հեղինակ։
«Իմ կուռքը եղել է Մեսսին։ Երբ 10-15 տարեկան ես, քեզ հոգնեցնում է պաշտպանի դիրքում խաղալը։ Պատանի տարիքում խաղացել եմ տարբեր դիրքերում։ Եղել եմ հենակետային պաշտպան, հարձակողական ոճի կիսապաշտպան, վինգեր և նույնիսկ հարձակվող։
Ես ինձ շատ հարմար եմ զգում յուրաքանչյուր դիրքում և հաճախ եմ հայտնվում ձախ եզրում, քանի որ այդպես է ցանկանում գլխավոր մարզիչը»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Գվարդիոլի խոսքն է մեջբերում Sky Sports-ը։