Վերապատրաստվել են հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարական ծառայողները
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ից 25-ը Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում անցկացվել են «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը փլատակներում», ինչպես նաև համաձայն ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանի՝ «Բարձրությունների վրա փրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում՝ պարանների միջոցով» թեմաներով վերապատրաստման դասընթացներ: