Հնդկաստանում փիղը հարձակվել է տղամարդու վրա, ով ցանկացել է իր հետ սելֆի անել
Հնդկաստանում փիղը հարձակվել է տղամարդու վրա, ով ցանկացել է իր հետ սելֆի անել, Shantnews-ի փոխանցմամբ՝ գրում է Daily Mail-ը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ 23-ամյա Շրիկանթ Սատրեն ընկերոջ հետ զբոսնելիս է եղել ջունգլիներով, երբ հանդիպել է փղի։ Չնայած վտանգին՝ ընկերները որոշել են սելֆի անել նրա հետ, ինչի համար զղջացել են։ Երբ Շրիկանթը մոտեցել է կենդանուն, այն ցատկել է տղամարդու վրա և տրորել նրան։
Սատրեի ընկերը փորձել է վախեցնել փղին, սակայն կենդանին շարունակել է տղամարդուն քարշ տալ գետնով։ Բժիշկները, ովքեր ժամանել են կանչով, չեն կարողացել փրկել Շրիկանթին, քանի որ նրա վնասվածքները չափազանց ծանր են եղել։
Գործը հետաքննող ոստիկանները մարդկանց հիշեցրել են վայրի կենդանիների հետ շփվելիս անվտանգության կանոնների մասին և քաղաքացիներին խնդրել չշփվել նման կենդանիների հետ, եթե խիստ անհրաժեշտություն չկա։