Նախագահը մեկ Անգլիայի թագուհու դագաղի մոտի նկարով կհիշվի, մեկ էլ՝ ՀՀ դագաղին դրած ստորագրությամբ
Նախագահը մեկ Անգլիայի թագուհու դագաղի մոտի նկարով կհիշվի, մեկ էլ՝ ՀՀ դագաղին դրած ստորագրությամբ։ Այս մասին այսօր ՀՀ նախագահական նստավայրի առջև հրավիրված Սրբազան պայքարի աջակիցների հանրահավաքի ընթացքում ասաց 44-օրյա պատերազմում նահատակված զինծառայող Դավիթ Գևորգյանի մայրը՝ Ալիսա Գևորգյանը՝ անդրադառնալով նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից Բաքվի հետ սահմանազատման կանոնակարգը ստորագրելու հանգամանքին։
«Վեց տարի է, ինչ այս երկիրը քանդվում է։ Հայկական երկու պետությունների հիմքում ական են դրել, մեկը պայթեցրել են, մյուսը պայթեցնելու ճանապարհին են։ Կա տպավորություն, որ այս ամբողջի հեղինակն ընդամենը մեկ մարդ է ու ամբողջ պատասխանատվությունը կրում է միայն Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանում բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ թաքնվում են այս մարդու ստվերի տակ ու փորձում խուսափել պատասխանատվությունից։», - նշեց Ալիսա Գևորգյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։