Պապոյանը մասնակցել է «TOON EXPO 2024» ցուցահանդեսի բացման արարողությանը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 25-ին մասնակցել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ և մասշտաբային «TOON EXPO 2024» ցուցահանդեսի բացման արարողությանը:
Էքսպոյին մասնակցում է առավել քան 100 ընկերություն ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից՝ ՌԴ, ԱՄԷ, Կիպրոս, Հունաստան, Իսպանիա, Պորտուգալիա, Մոլդովա, Իտալիա, Իրան։
Ներկայացված հիմնական ոլորտներն են՝ կառուցապատում, անշարժ գույք, բանկային համակարգ, ներդրումային գույք՝ Հայաստանում և արտերկրում, անշարժ գույքի կառավարում, ճարտարապետություն և նախագծում, գնահատում և չափագրում, արևային էներգիայի մատակարարում:
«Մեզ համար այսպիսի ցուցահանդեսներն ունեն շատ կարևոր նշանակություն․ դրանք մի կողմից շատ լավ հնավորություն են մեր քաղաքացիների համար մեկ վայրում տեսնել մինչև 150 նախագծեր և կատարել բնակարանի լավագույն ընտրություն, մյուս կողմից՝ շատ լավ հնարավորություն բիզնես գործընկերության իրականացման համար», – նշել է Գևորգ Պապոյանը։
Այնուհետև նախարարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքներին։