Բլինկենը և Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հասնելու կարևորությունը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հրվ.Կովկասում արդար և կայուն խաղաղության հասնելու կարևորությունը, հայտնում է Պետքարտուղարությունը:
«Նրանք քննարկել են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հասնելու կարևորությունը՝ փոխադարձ կապերի ընդլայնմամբ, ինչն օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև Գազայում ու Լիբանանում տիրող իրավիճակը: