«Այս պահի դրությամբ բանակում մահերը 2023-ի համեմատ գրեթե 2 անգամ նվազել են». ՊՆ խոսնակ
Այս պահի դրությամբ բանակում մահերը 2023-ի համեմատ գրեթե 2 անգամ նվազել են. Radar Armenia-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորսյանը՝ պարզաբանելով, թե այս տարվա 33 մահվան դեպքից քանիսը կապ չեն ունեցել ծառայողական պարտականությունների հետ։
33 մահվան դեպքից
- Ավիավթար - 2
- Հիվանդության հետևանքով - 5
- ՃՏՊ հետևանքով- 11 , որից 7-ը ծառայության հետ չկապված:
- Դժբախտ պատահար - 5
«Կարող ենք արձանագրել, որ 2024 թվականի հաշվետու ժամանակահատվածում և այս պահի դրությամբ, նախորդ տարվա համեմատ, բանակում մահվան դեպքերը գրեթե 2 անգամ նվազել են, ինչը խոսում է այն մասին, որ հսկայական աշխատանք է տարվում նման դեպքերը զինված ուժերում բացառելու համար»,- ասաց նա։