Թուրքիա մեկնող ինքնաթիռը կայծակնահար է եղել
Ինքնաթիռը, որը Թուրքիա էր տեղափոխելում ֆուտբոլիստների խմբին, կայծակնահար է եղել: Այն տեղափոխում էր Օդեսսայի «Չերնոմորեց» թիմի ֆուտբոլիստներին: Ձյան ուժեղ տեղումների պատճառով դեպի Անթալիա թռիչքը հետաձգվել էր 5 ժամով, սակայն, արդեն թռիչքի ժամանակ կայծակը հարվածել է Յակ-42-ի ձախ թևին: Արտակարգ պատահարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: