Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հոկտեմբերի 24-ի հրամանագրով Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)։
Մեկ այլ հրամանագրոց նա հետ է կանչվել Ուկրաինայում և Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: